Միջնորդները փորձում են հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը
![]() Միջնորդները փորձում են հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը, հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին։ «Մենք՝ մյուս միջնորդների՝ Պակիստանի և Օմանի հետ միասին, փորձում ենք հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը, և հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- Դոհայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ալ-Անսարին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ շաբաթ օրը Կատարի ներկայացուցիչները առանձին բանակցություններ են անցկացրել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Օմանի ներկայացուցիչների հետ՝ փորձելով համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի բացման շուրջ։ Ինչպես նշվում է, կողմերին հաջողվել է առաջընթաց գրանցել, թեև դեռևս պարզ չէ՝ արդյոք դա բավարար կլինի լարվածությունը նվազեցնելու համար։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
