«Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է»․ Հաջիև
![]() «Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները «հայոց ցեղասպանություն» ճանաչելու հարցը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, այդ հարցը մեզ համար մշտապես «կարմիր գիծ» է»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Հենց որ այս հարցը ծագեց, նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանը սկսեց ակտիվ դիվանագիտական աշխատանքներ տանել։ Մենք իսրայելական կողմին ներկայացրինք մեր դիրքորոշումը․ նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում։ Դրական հանգամանքն այն է, որ իսրայելական կողմը լրջորեն է վերաբերվել Ադրբեջանի ուղերձներին։ Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջմղումը կանխվել է։ Մեր կարծիքով՝ նման քայլը որևէ պարագայում չէր արտացոլի պատմական իրականությունը և լիովին անարդար կլիներ»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
