Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Լենինգրադի մարզում գտնվող Wildberries-ի և Russ-ի պահեստներին
![]() Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Լենինգրադի մարզում գտնվող Wildberries-ի և Russ-ի պահեստներին, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Տոսնենսկի շրջանի Կրասնի Բոր բնակավայրի պահեստային գոտում ԱԹՍ-ի հարվածից հետո հրդեհ է բռնկվել»,- նշել է նա։ Նահանգապետի խոսքով խոցվել է 17 անօդաչու թռչող սարք։ Մեկ մարդ վիրավորվել է։ Այս պահին տարածաշրջանում անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքը վերացված է։ Ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարձակվել են նաև Մոսկվայի մարզի վրա, հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։ Նրա տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, ևս վեցը վիրավոր է։ Հաղորդվում է, որ հիմնական հետևանքները գրանցվել են Չեխովի քաղաքային շրջանում։ Նովոսելկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել, որոնցից մեկը՝ պահեստում։ Թե որ պահեստի մասին է խոսքը, չի հստակեցվում։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
