«ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը կպահանջի կոնսենսուսային որոշում»․ Վիկտոր Վասիլև
![]() Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այդ հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կընդունվի կոնսենսուսով»,- նշել է Վասիլևը։ Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվերակելու իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը մարելու իր պարտավորությունները։ «Փաստացի, այս իրավիճակը գոյություն ունի արդեն երկու տարուց ավելի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոններում և նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից»,- եզրափակել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
