Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել
![]() Կամերունի դրոշի ներքո նավարկող «Նադեժդա» նավը, որը թուրքական Սամսուն նավահանգստից Նովոռոսիյսկ էր տեղափոխում մրգեր և բանջարեղեն, Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով վիրավորվել են չորս նավաստիներ, այդ թվում՝ երեք թուրք, հաղորդում է «Ջումհուրիեթ»-ը։ Հրապարակման համաձայն՝ նավը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 17:30-ին՝ Նովոռոսիյսկից մոտավորապես 30 մղոն հեռավորության վրա։ Նավի կապիտան Յալչին Սահինը հայտարարել է, որ «հարձակումն իրականացրել է Ուկրաինան, և օգտագործվել է 6-7 անօդաչու թռչող սարք»։ Սահինն ասել է, որ իրենք օգնության են սպասում, և որ բոլորն անվտանգ են, սակայն կան վիրավորներ։ Նավի վրա հրդեհ է բռնկվել։ Ըստ բաց լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նավը պատկանում է «Նադեժդա Ռորո Ինկ.»-ին, իսկ դրա շահագործման և տեխնիկական ղեկավարը թուրքական «Քալյոնջու Ռո Ռո Դենիզչիլիկ» ընկերությունն է։
|

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
