«Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավար։ Այս մասին, ինչպես հայտնում է РБК-Украина-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում Ուկրաինայի դեսպանների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ Նրա խոսքով՝ Ռուստեմ Ումերովը կշարունակի համակարգել «Drone Deal» նախաձեռնությունը և ոչ միայն Մերձավոր Արևելքի ուղղությամբ։ «Որպեսզի նա ավելի մեծ հնարավորություններ ունենա միաժամանակ զբաղվելու հենց այսպիսի հարցերով՝ դիվանագիտությամբ, պաշտպանությամբ, Միացյալ Նահանգների, ինչպես նաև այլ առանցքային գործընկերների հետ բանակցային գործընթացով և պատերազմի ավարտի շուրջ բանակցություններով, Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար»,- ասել է Զելենսկին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
