Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել
![]() ԱՄՆ Վաշինգթոն նահանգի արևելյան հատվածում՝ Սպոքան քաղաքի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում, գրում են CNN-ն ու Associated Press (AP)-ը։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ հրդեհը ոչնչացրել է ավելի քան 600 տուն և այլ շինություններ։ Մոտ 60 հազար մարդ տարհանվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ AP-ի հաղորդմամբ՝ անցած հանգստյան օրերին Սպոքանի շրջանում այրվել է մոտ 21 քառ. կմ անտառային տարածք և այլ հողատարածքներ։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում նահանգում այրվել է ավելի քան 1 հազար քառ. կմ տարածք։ Որոշ հրդեհների, այդ թվում՝ Սպոքանի շրջակայքում բռնկվածների տարածումը մինչ այժմ չի հաջողվել սահմանափակել։ AP-ն գրում է, որ խոշոր հրդեհները շարունակվում են նաև ԱՄՆ-ի արևմուտքի այլ նահանգներում, մասնավորապես՝ Այդահոյում, Յուտայում և Օրեգոնում։ Այսպես, արդեն շուրջ տասը օր շարունակվում է արևմտյան Այդահոյում և արևելյան Օրեգոնում գտնվող մարգագետիններում ու արոտավայրերում բռնկված հրդեհը։ Այնտեղ այրվել է մոտ 1,36 հազար քառ. կմ տարածք։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
