Դատարանը թույլ չի տվել Իսրայելի իշխանություններին կոկորդիլոսներ օգտագործել բանտերի պահպանության համար
![]() Երուսաղեմի շրջանային դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել կոկորդիլոսներին «Կցիոտ» բանտ տեղափոխելու դեմ՝ այդպիսով կասեցնելով ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի ծրագիրը՝ հաստատության շուրջ գտնվող խրամատներում սողուններ տեղակայելու վերաբերյալ, հայտնում է Times of Israel-ը։ Որոշումը կայացվել է «Let the Animals Live» կենդանապաշտպան կազմակերպության հայցից հետո։ Կազմակերպությունը պահանջել է կոկորդիլոսներին կրկին դասակարգել՝ որպես պահպանվող կենդանատեսակ։ Հայցվորները պնդում են, որ իշխանություններն անտեսել են իրավաբանների և Բնության ու պարկերի վարչության մասնագիտական եզրակացությունները։ Հոդվածում նշվում է, որ անցյալ ամիս Իսրայելի իշխանությունները նեղոսյան կոկորդիլոսին պահպանվող տեսակից վերադասակարգել են որպես «բուծվող» վայրի կենդանի, ինչը ճանապարհ է բացել նրանց՝ Իսրայելի հյուսիսային հատվածում գտնվող «Կցիոտ» բանտի շուրջ նախատեսվող խրամատների համակարգում օգտագործելու համար։ Դատավոր Աբրահամ Ռուբինն իր որոշման մեջ նշել է, որ ոչ մի կոկորդիլոս չի կարող տեղափոխվել հաստատություն, մինչև այդ գործով վերջնական դատական որոշում կայացվի։ «Կցիոտ» բանտում պահվում են հազարավոր բանտարկյալներ, այդ թվում՝ պաղեստինցի զինյալներ և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձինք։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
