Պակիստանն ու Կատարը ներկայացուցիչներ կուղարկեն ԱՄՆ-Իրան սպասվող բանակցություններին
![]() Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կազմակերպելու նպատակով, հայտնում է Al Jazeera-ն։ «Պակիստանի ներքին գործերի նախարարը և Կատարի ներկայացուցիչները բանագնացներ կուղարկեն, որպեսզի այդ բանակցությունները հնարավորինս շուտ կայանան»,- հեռուստաալիքը մեջբերում է իր աղբյուրներին։ Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, ինչպես սպասվում է, կլինեն անուղղակի, իսկ միջնորդների դերում հանդես կգան Կատարն ու Պակիստանը։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ղաշղավին SNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների միջնորդները փորձում են վերակենդանացնել հունիսյան փոխըմբռնման հուշագիրը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առայժմ հրաժարվել է Իրանի դեմ լայնածավալ հարվածներ իրականացնելուց՝ ցանկանալով փորձել իր նպատակներին հասնել արագ և խաղաղ միջոցներով։ Ավելի ուշ նա ասել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն այսօր։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
