Միջադեպ՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ
![]() Կիրակի վաղ առավոտյան վեց հրեաներ են բերման ենթարկվել՝ Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո։ Երուսաղեմում բնակվող լրագրող Գեղամ Բալյանի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը 1-ի սահմաններում։ Նրա խոսքով՝ խումբը հավաքվել է վանքի մուտքի մոտ և մի քանի անգամ թքել մուտքի ուղղությամբ։ Երբ նրանք նկատել են միջադեպը նկարահանող հայ կնոջը, քարեր են նետել նրա պատուհանի ուղղությամբ ու հայհոյել: Իսրայելի ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և բերման ենթարկել բոլոր կասկածյալներին։ Միջադեպից հետո Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել։
|

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
