Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը այսօր կսկսեն բանակցությունները
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը այսօր կսկսեն բանակցությունները։ «Այժմ մենք նրանց հետ երկխոսություն ենք վարում բանակցությունների ձևաչափով։ Բանակցությունները կսկսվեն վաղը՝ կեսօրին»,- նախօրեին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ նախագահը։ Նա չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցելու բանակցություններին և որտեղ են դրանք անցկացվելու։ Թրամփը նաև հավելել է, որ մտադիր չէ վերջնաժամկետ սահմանել գործարքի կնքման համար։ Թրամփը հիշեցրել է, որ ավելի վաղ ծրագրել էր հզոր հարված հասցնել Իրանին։ «Իսկ նրանք (Իսլամական Հանրապետության իշխանությունները՝ խմբ.) դա չէին ցանկանում։ Եվ, եթե անկեղծ, Սաուդյան Արաբիան նույնպես չէր ցանկանում։ Նրանք կարծում են, որ գործարքը մոտ է»,- հավելել է նախագահը։ Խոսքը Հորմուզի նեղուցում նավագնացության և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին է: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
