Հունաստանում հրդեհների մարման ժամանակ ուղղաթիռներ են բախվել
![]() Երկու Bell հրշեջ ուղղաթիռ է բախվել օդում՝ Աթենքից արևմուտք գտնվող Պսատայում խոշոր անտառային հրդեհի մարման ժամանակ։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է հունական Skai հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ բախման հետևանքով ուղղաթիռներից մեկը հրդեհվել է և կործանվել, իսկ մյուսը արտակարգ վայրէջք է կատարել։ Առաջին ուղղաթիռի անձնակազմը կապ է հաստատել օպերատիվ կենտրոնի հետ և հաստատել, որ անվտանգ է։ Շտապօգնության մեքենաներ են ուղարկվել դեպքի վայր՝ օդաչուին և երկրորդ օդաչուին վերցնելու համար, որոնք թեթև վնասվածքներ են ստացել։ Երկրորդ ուղղաթիռը նույնպես գտնվել է։ Իր հերթին, documentonews.gr լրատվական պորտալը հայտնել է, որ երկրորդ ուղղաթիռի անձնակազմը զոհվել է։ Proto Thema թերթը հայտնել է, որ Ռումինիայից հրշեջ ծառայության կողմից վարձակալված ուղղաթիռները թռիչք են կատարել Էլեֆսինայի ռազմական օդանավակայանից։ Երկու ուղղաթիռների օդաչուները Ռումինիայի քաղաքացիներ են, իսկ թռիչքը համակարգող երկրորդ օդաչուները՝ Հունաստանի քաղաքացիներ։ |

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
