Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը շուտով կամուսնանան
![]() Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընտրյալը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները։ Զույգի հարսանյաց շքեղ արարողությունը կկայանա առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի հայրենի Մադեյրա կղզում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պսակադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Ֆունշալ քաղաքի Մայր տաճարում, որից հետո նորապսակներն իրենց հյուրերի հետ կտեղափոխվեն հինգաստղանի հյուրանոց՝ տոնելու այս կարևոր իրադարձությունը։ Միջոցառման գաղտնիությունն ու հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է մյուս հանգստացողներին, որ ուրբաթ և շաբաթ օրերին համալիրի երկու հարկերն ու մի քանի բարային գոտիներ ամբողջությամբ փակ են լինելու կողմնակի անձանց համար։ Ֆունշալը Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրն է: Ռոնալդուն և Ջորջինան հանդիպում են դեռևս 2016 թվականից և համատեղ երեխաներ են մեծացնում, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստը սիրելիին ամուսնության պաշտոնական առաջարկություն է արել միայն վերջերս՝ 2025 թվականին։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
