Եվրոպական հանձնաժողովը հերքում է, որ Սեուտայից միգրանտների հոսքերը շարժվում են դեպի ԵՄ այլ երկրներ
![]() Եվրոպական հանձնաժողովը հերքում է, որ Սեուտայից միգրանտների հոսքերը շարժվում են դեպի ԵՄ այլ երկրներ: «Ցանկանում եմ ընդգծել, որ եվրոպական մայրցամաքի կամ այլ անդամ պետությունների ուղղությամբ հետագա առաջընթաց չկա», - ասվում է ներքին գործերի եվրահանձնակատար Մագնուս Բրունների X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։ Պաշտոնյան Սեուտայում ստեղծված իրավիճակը անվանել է անընդունելի։ Նա նշել է, որ Սեուտայի և Մելիլիայի իսպանական անկլավների նկատմամբ գործում են Շենգենյան հատուկ կանոններ։ Հինգշաբթի օրը հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել էին Մարոկկոյի և իսպանական Սեուտայի սահմանի մոտ: Նրանցից հարյուրավոր մարդիկ կարողացել են մուտք գործել իսպանական տարածք, որից հետո իշխանությունները քաղաք են ուղարկել լրացուցիչ ոստիկանական, քաղաքացիական գվարդիայի ու զինվորական ստորաբաժանումներ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
