«Իրանին սահմանակից երկրները, ամերիկա-իսրայելական ծրագրին համաձայնելու դեպքում, կարող են բախվել Թեհրանի պատասխան քայլերին»․ #Telegraph
![]() ԱՄՆ-ն ու Իսրայելը դիտարկում են Իրանի նկատմամբ ցամաքային շրջափակում սահմանելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով Իսրայելի բարձրաստիճան աղբյուրներին։ Նշվում է, որ ցամաքային շրջափակումը դիտարկվում է որպես Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու տարբերակներից մեկը։ Այդ ծրագիրը կպահանջի, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ճնշում գործադրեն Իրանի հարևան երկրների վրա, որպեսզի նրանք փակեն սահմանային անցակետերը կամ խստացնեն տարանցման պայմանները՝ այդպիսով սահմանափակելով առևտուրը Իսլամական Հանրապետության հետ։ Թերթի տվյալներով՝ Պակիստանը և Իրաքը, որոնք տարածաշրջանում Վաշինգթոնի մերձավոր դաշնակիցները չեն, կարող են դառնալ «թույլ օղակներ»։ Միևնույն ժամանակ, Իրանի հետ սահմանակից մյուս երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը և Թուրքիան, ամերիկա-իսրայելական ծրագրին համաձայնելու դեպքում, կարող են բախվել Թեհրանի պատասխան քայլերին, այդ թվում՝ ռազմական բնույթի։ Ինչպես շեշտում է The Daily Telegraph-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ցամաքային շրջափակման տարբերակը՝ հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցի բացմանն ուղղված ներկայիս ռազմական ռազմավարությունը սպառել է իրեն։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Թրամփը «դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
