«Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող»․ Զելենսկի
![]() Ռուսաստանը լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր կորցրել է շուրջ 700 հազար զինծառայող։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Նրանց կորուստները ընդհանուր առմամբ կազմում են 1 միլիոն 600 հազար մարդ (զոհվածներ, վիրավորներ, անհետ կորածներ - խմբ․), որտեղ զոհվածների թիվը 700 հազար է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա գիտի Ռուսաստանի զինված ուժերի մոտավոր կորուստները։ Այնուհետև լրագրողը հարցրել է՝ արդյոք նա կարող է նշել Ուկրաինայի պաշտպանության ուժերի կորուստների թիվը։ «Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում այս հարցում չափազանց բաց լինել, քանի որ ռուսները կհասկանան, թե ինչ է տեղի ունենում մեր բանակում։ Մենք ունենք շուրջ 50 հազար զոհված զինծառայող, ինչպես նաև մոտ 400 հազար վիրավոր»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Նա նաև նշել է, որ կան մեծ թվով անհետ կորածներ: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
