Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝ արդյոք թույլ կտա Ուկրաինային արտադրել Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռներ։ Այս մասին նա ասել է Financial Times-ին տված մեկնաբանությունում՝ կասկածի տակ դնելով Վաշինգթոնի և Կիևի միջև ավելի վաղ հայտարարված պայմանավորվածությունները։ Լրագրողների հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ ինքը «վստահ չէ», թե արդյոք ԱՄՆ-ն Ուկրաինային հրթիռների արտադրության լիցենզիա կտրամադրի, և որ Վաշինգթոնը դեռևս «քննարկում է» այդ հարցը։ «Սա բացառիկ զենք է, և մենք պետք է մի փոքր ավելի զգույշ լինենք, թե ում ենք տրամադրում լիցենզիաներ։ Մենք ընդհանրապես չենք լիցենզավորում սպառազինությունների արտադրությունը»,- ասել է նա։ Թրամփի խոսքով՝ այժմ իր ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեծ պատերազմի դադարեցման վրա։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը առաջիկա օրերին առաջին անգամ կայցելեն Ուկրաինա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
