ԱՄՆ-ում հանցավոր խմբի անդամին 100 տարվա ազատազրկման են դատապարտել
919
Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ., 12:52
![]() ԱՄՆ Ինդիանա նահանգի դատարանը 100 տարվա ազատազրկման է դատապարտել անչափահասին, որը հանցավոր խմբի կազմում սպանություն է կատարել։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ 15-ամյա տղան 2025 թվականի փետրվարին, լինելով հանցավոր խմբավորման կազմում, սպանել է 26-ամյա կնոջ՝ Ինդիանապոլիսի արվարձան համարվող Անդերսոն քաղաքի գիշերային ակումբի մոտ։ Դատախազության տվյալներով՝ կինը սպանվել է մեկ այլ սպանության վկայի դեմ իրականացված անհաջող մահափորձի ժամանակ։ Նույն ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ևս մեկ կին, իսկ երրորդին վրաերթի է ենթարկել մեքենան, որի վարորդը փորձել է հեռանալ վայրից։ 15-ամյա տղան դատապարտվել է 50 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար, և ևս 50 տարվա ազատազրկման՝ հանցավոր խմբավորման անդամ լինելու համար։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
