Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Վոլգոգրադում և Թաթարստանում Wildberries-ի պահեստներին
![]() Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Վոլգոգրադի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին և նավթավերամշակման գործարանին, ինչպես նաև Թաթարստանում գտնվող Wildberries-ի ևս մեկ պահեստի։ Wildberries-ը հայտնել է Վոլգոգրադի պահեստում բռնկված հրդեհի մասին։ Ընկերության նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտարարել է, որ հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում: Ուկրաինական մոնիթորինգային ալիքները Exilenova+, Supernova+ և Astra-ն հրապարակել են հրդեհի կադրեր, որը, ենթադրաբար, բռնկվել է նավթավերամշակման գործարանում։ Այն Ռուսաստանի հարավում նավթամթերքի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Բացի այդ, թելեգրամյան ալիքները հայտնել են Զելենոդոլսկում (Թաթարստան) Wildberries-ի լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
