«Թուրքիան չի կատարել F-35 կործանիչներ ստանալու պահանջները»․ #FoxNews
![]() Պետդեպարտամենտը հուլիսի 22-ին Քոնգրեսին նամակ է ուղարկել, որտեղ նշվում է, որ Թուրքիան դեռևս չի բավարարում՝ F-35 կործանիչներ գնելու համար անհրաժեշտ պահանջներին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։ Նամակում նշվում է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է Թուրքիային F-35 կործանիչների փոխանցումը այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան ունի ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց հետ կապված սարքավորումներ, ինչպես նաև քանի դեռ չի պարտավորվել ապագայում ձեռք չբերել դրանք և չի կատարել «Քոնգրեսի կողմից սահմանված հավաստագրման մյուս պահանջները»։ «Թուրքիան դեռ չի համապատասխանում այս պայմաններին»,- ասվում է Պետդեպարտամենտի փաստաթղթում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է վերաբերվում հանրապետությանը F-35 կործանիչների մատակարարմանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
