«Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային` Սեուտայում միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում»․ #BFMTV
![]() Ֆրանսիան պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտա ինքնավար քաղաքում անօրինական միգրանտների հոսքի հետ կապված խնդիրների լուծման հարցում, հաղորդում է BFMTV-ն՝ հղում կատարելով նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին։ «Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է Իսպանիայի իշխանություններին ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը, եթե նրանք նման խնդրանքով դիմեն, այդ թվում՝ Frontex գործակալության միջոցով», — հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Բացի այդ, պետության ղեկավարը ՆԳ նախարարությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսպանիայի հետ սահմանին վերահսկողությունն ուժեղացնելու համար։ «Իսպանիայի և Մարոկկոյի իշխանությունների հետ շփումները շարունակվում են՝ իրավիճակին մանրամասն հետևելու և տարբեր ծառայությունների միջև համակարգումն ուժեղացնելու նպատակով», - հավելել է աղբյուրը։ Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող ինքնավար Սեուտա քաղաքի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը լրագրողներին ասել է, որ քաղաք է ներթափանցել շուրջ 60 հազար միգրանտ։ Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգության ապահովմանն աջակցելու համար:
|

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
