«Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափման հարցում»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձեռք է բերվել ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափման վերաբերյալ համաձայնություն։ «Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափման շուրջ։ Սա հսկայական քայլ է դեպի կայուն խաղաղություն և անվտանգություն»,- գրել է նա իր Truth Social սոցիալական հարթակում։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը դուրս կբերի իր զորքերը Գազայից, երբ ՀԱՄԱՍ-ը և մյուս խմբավորումներն ամբողջությամբ զինաթափվեն։ «Երբ զինաթափումն ավարտվի, իսրայելական զորքերը դուրս կգան, և միջազգային կայունացման ուժերը՝ նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի հետ միասին, կստանձնեն Գազան իր բնակիչների և հարևանների համար անվտանգ դարձնելու պատասխանատվությունը»,- նշել է Թրամփը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
