Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
![]() Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների ոլորտում։ Ռեշետնիկովն ասել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև հայկական տնտեսության համար հիմնական տեսակի ռեսուրսների գլխավոր մատակարարը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները. «Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն էական չեն»։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին կարող են առաջարկել գազի գնի վերաբերյալ նմանատիպ պայմաններ։ Բացի դրանից՝ Մաքսիմ Ռեշետնիկովը խոսել է նաև ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին: «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ։ Դրա վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելը կլինի անհիմն»,- ասել է Ռեշետնիկովը։ |

«Ներկայում ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցություն չկա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
11700:35
Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն
8500:12
«Կաթողիկոսին պիղծ կոչող Նիկոլ Փաշինյանի գրքից հատված՝ բ*զության մասին». Հովհաննես Դանիելյան
136Երեկ, 23:18
«Հենց այսպես էլ երկիր ենք ղեկավարում». Տիգրան Դավուդյան
83Երեկ, 21:48
«Զինծառայողը պետության հատուկ հոգածության տակ գտնվող անձ է». Արա Պողոսյան
79Երեկ, 21:12
«Այդ քարտը դուք էիք նվիրել, որ գնա պատերազմում հաշմանդամ դարձած որդուն տեսակցության». Լուսինե Մարտիրոսյան (լուսանկար)
84Երեկ, 20:48
