Պակիստանը հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման մասին
![]() ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին: «Թույլ տվեք ավելացնել, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ իրավիճակի կարգավորման, հատկապես Հորմուզի նեղուցում իրադրության կայունացման, ինչպես նաև լարվածության թուլացման նպատակով», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետը նշել է, որ Պակիստանն առավելագույն ջանքեր է գործադրում՝ «բոլոր տարաձայնությունները՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի և հունիսի 22-ի Պակիստան-Կատար համատեղ հայտարարության համաձայն լուծելու համար»։ Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին «զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ տեխնիկական մակարդակով բանակցությունները վերսկսելու իրենց պարտավորություններին»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
