«ԵՄ-ն ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու համար»․ Եվրոխորհրդարանի պատգամավոր
![]() Եվրոմիությունն ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի այն Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանի և միանա պատժամիջոցներին։ Այս մասին Известия-ին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։ «Հայաստանի վրա ուժեղ ճնշում կգործադրվի, որպեսզի այն, ի վերջո, ընդունի նման միջոցներ (վիզային ռեժիմ ներդնի և միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ — Խմբ․)։ Հույս ունեմ, որ Հայաստանը կդիմանա այդ ճնշմանը և առաջին հերթին կառաջնորդվի սեփական շահերով։ Հայաստանը պետք է Արևմուտքի հետ իր համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ, միևնույն ժամանակ չպետք է ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է ավելի ապակայունացնել կամ թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում»,- ասել է քաղաքական գործիչը, որը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում։ Միևնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ Երևանը պարտավոր չէ կատարել ԵՄ-ի պահանջները։ Սակայն ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանի հետ Հայաստանի երկարամյա հարաբերություններին, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ իր դիրքորոշումները մերձեցնելով ԵՄ քաղաքականությանը։ «Հայաստանը պարտավորություն է ստանձնել «աշխատել ԵՄ հայտարարություններին, որոշումներին և գործողություններին համապատասխանության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը բազմակողմ հարթակներում»։ Կարտհայզերի կարծիքով՝ եթե նման ընթացքն իրականություն դառնար, դա կնշանակեր Հայաստանի վերածում բացահայտ հակառուսական պետության, ինչը նա անխոհեմ է համարում՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական ու քաղաքական դիրքը, ինչպես նաև անվտանգության և տնտեսական ոլորտներում ավելի լայն շահերը։ Եվրոպատգամավորը նշում է, որ ԵՄ-ն իրականում չունի ճգնաժամի դեպքում որևէ նշանակալի աջակցություն տրամադրելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ Բրյուսելը Հայաստանն օգտագործում է սեփական քաղաքական նպատակների համար՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, սակայն չի կարող Երևանին պաշտպանել նման քաղաքականության հնարավոր բացասական հետևանքներից։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
