Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
![]() Գերմանիայում սաստիկ շոգը 9․8 հազար մարդու կյանք է խլել, հայտնում է Գերմանիայի առողջապահության նախարարության կազմում գործող Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI)։ RKI-ի տվյալներով՝ սա 2016 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Ինստիտուտի տվյալներով՝ մահացության գագաթնակետը գրանցվել է հունիսի վերջին, երբ Գերմանիան հայտնվել էր ծայրահեղ շոգի ալիքի ազդեցության տակ։ Այդ օրերին երկրի շատ շրջաններում ցերեկային ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 40 աստիճան, ինչը հանգեցրել էր բնակչության շրջանում մահացության աճի։ RKI-ում նշել են, որ մահվան դեպքերի ամենատարածված պատճառը շոգի ազդեցության և արդեն առկա քրոնիկ հիվանդությունների համադրությունն է։ Նշենք, որ Եվրոպան բախվել է վերջին տարիների ամենաուժեղ շոգի ալիքներից մեկին։ Ամենաշատը տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
