Նեթանյահուի հետ ընթրելուց հետո լիբանանցի բանկիրի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
![]() Լիբանանի գլխավոր դատախազ Ահմեդ Ռամի Ալ Հաջը կարգադրել է 30-օրյա հետախուզում հայտարարել լիբանանցի բանկիր Անտուան Սահնավիի նկատմամբ՝ Իսրայելի հետ համագործակցության և նրան բոյկոտելու մասին օրենքը խախտելու մեղադրանքով, հաղորդում է NNA-ը: Դատախազի հայտարարության համաձայն՝ տեղեկատվության տեխնիկական բյուրոյի կողմից իրականացված վերլուծությունը հաստատել է, որ սոցիալական ցանցերում տարածված այն լուսանկարը, որտեղ Սահնավին նույն սեղանի շուրջ է գտնվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, իսկական է և չի ենթարկվել թվային խմբագրման կամ արհեստական բանականության միջոցով որևէ փոփոխության։ Ավելի վաղ լիբանանցի 20 փաստաբաններից բաղկացած խումբը միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել Սահնավիի և Նեթանյահուի Վաշինգթոնում կայացած հանդիպման վերաբերյալ։ Բանկիրը մեղադրվում է Իսրայելի հետ համագործակցության, դավաճանության և պետական անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Լիբանանի օրենքների համաձայն՝ 30 օրվա ժամկետի ավարտից հետո նյութերը կարող են փոխանցվել ռազմական դատարան՝ կալանքի օրդեր տրամադրելու հարցը քննարկելու համար։ Լիբանանում 1955 թվականին ընդունվել է Իսրայելի բոյկոտի մասին օրենք, որն արգելում է ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով, համաձայնագրեր կնքել և իրականացնել ցանկացած առևտրային, ֆինանսական կամ այլ գործարքներ Իսրայելի քաղաքացիների, ընկերությունների և հաստատությունների հետ։ Օրենքի խախտման համար կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
