«Նեթանյահուն խուսափում է Թրամփին Իրանի հարցով պահանջներ ներկայացնելուց»․ #Politico
![]() Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խուսափում է Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պահանջներ ներկայացնելուց և, հարաբերությունների սրման ֆոնին, ԱՄՆ առաջնորդի նկատմամբ ավելի զգուշավոր մոտեցում է ցուցաբերում, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով պաշտոնյաներին։ «Փորձելով ազդել Իրանի պատերազմի հարցում Թրամփի վարչակազմի դիրքորոշման վրա՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձեռնպահ է մնում կոնկրետ գործողություններ պահանջելուց՝ սահմանափակվելով խորհուրդներ և տեղեկություններ ներկայացնելով»,- գրում է պարբերականը։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան այդ մոտեցումը ներկայացրել է որպես անուղղակի ընդունում, որ Իսրայելը և հատկապես Նեթանյահուն, պետք է զգուշորեն գործեն Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում, քանի որ Մերձավոր Արևելքի այդ երկրի հեղինակությունը նվազել է ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ ԱՄՆ-ում ընդհանրապես։ Պաշտոնյան հայտնել է, որ երեքշաբթի ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ պատերազմի հետագա ընթացքի երեք տարբերակ․ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել, միայն տնտեսական ճնշում գործադրել՝ պատժամիջոցների և շարունակվող շրջափակման միջոցով, կամ ուժեղացնել ռազմական գործողությունները։ «Իսրայելցիները գիտեն, որ Թրամփն է որոշումներ կայացնում, ուստի զգույշ են գործում, որ չթվա, թե ինչ-որ բան են պահանջում.. Սպիտակ տունը հիասթափվել է Նեթանյահուից իրանական հակամարտության զարգացման ընթացքում», - գրում է լրատվամիջոցը՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնյաին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
