Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի
953
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ., 10:33
![]() Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կումամոտո պրեֆեկտուրայում, տեղի ունեցած 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնել է վարչապետ Սանաե Տակաիչին։ Նա հավելել է, որ այդ թիվը ներառում է նաև այն դեպքերը, որոնց կապը աղետի հետ դեռևս քննության փուլում է։ Երեքշաբթի տեղի ունեցած 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը լայնածավալ ավերածություններ է առաջացրել՝ ավերելով տներ, վնասելով կամուրջներ, առաջացնելով հրդեհներ և տասնյակ հազարավոր բնակիչների թողնելով առանց էլեկտրականության ու ջրամատակարարման։ Ընդ որում՝ այս շաբաթավերջին կանխատեսվում է, որ ջերմաստիճանը կհասնի 38°C-ի։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
