ԱՄՆ–ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել
![]() ԱՄՆ ԶՈւ-ն ավարտին է հասցրել Իրանի ուղղությամբ հերթական հարվածների իրականացումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «Կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հզոր հարվածների հերթական ալիքը՝ ի պատասխան երեկ ԱՄՆ ուժերի դեմ իրականացված հրթիռային հարձակման փորձի»,- ասվում է CENTCOM-ի X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կետերին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերին, ափամերձ դիտարկման և պաշտպանության օբյեկտներին, ինչպես նաև ռազմածովային ուժերի միջոցներին։ Երեկ Իրանը հարվածել էր Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազային։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ գործողությունն անպատասխան չի թողնի։
|

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
