Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացահայտորեն մտել է Իրանի դեմ պատերազմի մեջ
![]() Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացահայտորեն մտել է Իրանի դեմ պատերազմի մեջ՝ միանալով Իրաքում Թեհրանի կողմից աջակցվող շիական խմբավորումների դեմ ամերիկյան հարվածներին։ Ըստ The New York Times-ի և BBC-ի, Իրանը նախկինում հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա, որին հաջորդել են Վաշինգթոնի և Էր-Ռիադի համատեղ հարվածներն Իրանին դաշնակից աշխարհազորայինների դեմ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես հայտարարել է, որ հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող երեք նավթատար նավի վրա։ Ըստ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM), հարվածներն ուղղված էին ԻՀՊԿ-ին կից աշխարհազորայինների դեմ, որոնք, ըստ Վաշինգթոնի, պատրաստվում էին հարձակումներ իրականացնել ամերիկյան զորքերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ CENTCOM-ը հայտարարել է, որ գործողությունը պատասխան է եղել վերջին 72 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով ավելի քան 30 հարձակումների։ Ըստ The New York Times-ի կողմից մեջբերված ամերիկացի պաշտոնյայի՝ սպանվել է մոտ 20 իրանցի ռազմական և տեխնիկական խորհրդատու։ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը (PMF), որոնք հիմնականում Իրանի կողմից աջակցվող շիական խմբավորումների կոալիցիա են, հաստատել են իրենց բազաների վրա հարվածները և հայտնել առնվազն 20 մարտիկի մահվան մասին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
