Անգլիայի կեսը պաշտոնապես հայտարարվել է երաշտի գոտի
![]() Անգլիայի կեսը պաշտոնապես հայտարարվել է երաշտի գոտիներ, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շրջակա միջավայրի գործակալությանը։ Երաշտը պայմանավորված էր անբնականորեն քիչ տեղումներով և բարձր ջերմաստիճաններով։ Երաշտի գոտիներ պաշտոնապես հայտարարված շրջանների ցանկը ներառում է յոթ շրջան՝ Արևելյան Անգլիա, Հերտֆորդշիր և ամբողջ Լոնդոնը, Թեմզայի հովիտը, Հեմփշիրը և Ուայթ կղզին, Դևոնը և Քորնուոլը, Արևմտյան Միդլենդսը և Ուեսեքսը, ներառյալ Դորսեթը, Սոմերսեթը, Ուիլթշիրը և հարավային Գլոսթերշիրը։ «Շոգ և չոր եղանակը նշանակում է, որ մենք ներկայումս ջուրն օգտագործում ենք ավելի արագ, քան բնությունը կարող է այն լրացնել», - նշել է Շրջակա միջավայրի գործակալության ջրային տնօրեն և Ազգային երաշտի խմբի նախագահ Հելեն Ուեյքհեմը։ «Մենք ուզում ենք, որ բոլորը անվտանգ մնան և բավարար ջուր խմեն շոգ եղանակին, բայց յուրաքանչյուր կաթիլ, որը մենք կարող ենք խնայել, կաթիլ է բնության և գյուղատնտեսության համար», - հավելել է Ուեյքհեմը։ Հուլիսը կանխատեսվում է, որ կլինի ամենաչոր ամիսը պատմության մեջ։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
