Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետ
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, երբ երկու քաղաքական գործիչներն էլ գտնվում էին ԱՄՆ մայրաքաղաքում, հաղորդում է Haaretz-ը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրների։ Ուկրաինական աղբյուրը պնդում է, որ բանակցությունների առաջարկը սկզբում եղել է Նեթանյահուի գրասենյակից։ Զելենսկու գրասենյակը հաստատել է երկխոսության պատրաստակամությունը, սակայն դրանից հետո իսրայելական կողմը դադարեցրել է շփումը։ Իսրայելի ներկայացուցիչները հետագայում պարզաբանել են, որ հանդիպումը անհնար է եղել վարչապետի գրաֆիկի պատճառով։ Միևնույն ժամանակ, Haaretz-ի մեկ այլ աղբյուր պնդում է հակառակը՝ նախաձեռնությունը եղել է ուկրաինական կողմից։ Նրա խոսքով՝ Նեթանյահուի գրասենյակը պարզապես անտեսել է հանդիպման խնդրանքը։ Հուլիսի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու և Բենիամին Նեթանյահուի հետ։ Սպիտակ տան ղեկավարը երկու հանդիպումներն էլ որակել է՝ որպես դրական և արդյունավետ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
