Դուրովին սպառնում է ցմահ ազատազրկում
![]() Ռուսաստանում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կարող են ցմահ ազատազրկման դատապարտել, եթե մեղավոր ճանաչվի: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովը։ «Ահաբեկչական գործունեությանն օժանդակելու մասին հոդվածը շատ լուրջ հոդված է։ Դրա համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Բացի այդ, հետաքննության ընթացքում Դուրովին կարող են մեղադրանքներ առաջադրել նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,- ասել է նա։ Փաստաբանը հայտնել է, որ Դուրովին Ռուսաստանում կարող են հեռակա կարգով կալանավորել։ «Սա ընդհանուր ընթացակարգ է, որն անհրաժեշտ է անձին Ռուսաստան արտահանձնելու համար։ Ռուսաստանում դատարանը նրան հեռակա կարգով կալանավորում է, որից հետո ռուսական իրավապահ մարմինները սկսում են հասնել նրա արտահանձնմանը Ռուսաստան, այդ թվում՝ Ինտերպոլի միջոցով։ Ամենայն հավանականությամբ, Դուրովին նույնը կարող է սպասվել»,- ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասի (ահաբեկչական գործունեությանը օժանդակություն) համաձայն հարուցված քրեական գործով, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ Ուկրաինայի հետախուզական գործակալությունները ակտիվորեն օգտագործում են Telegram-ի ծանոթությունների «Դեյվինչիկ/Լեո» չաթբոտը՝ երիտասարդ ռուսներին դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու համար։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
