«Հորմուզի նեղուցին մոտեցող եվրոպական նավերը կդառնան օրինական թիրախներ». Ղարիբաբադի
![]() Հորմուզի նեղուցին մոտեցող եվրոպական նավերը կդառնան իրանական զինվորականների համար «օրինական թիրախներ», - ըստ Fars-ի՝ ասել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Հորմուզի նեղուցին մոտեցող ցանկացած եվրոպական նավ օրինական թիրախ է»,- ասել է փոխնախարարը։ Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցը դարձել է «Իրանի ազգային անվտանգության մաս» և ներկայացնում է կարևոր պաշտպանական կարողություն։ Ղարիբաբադին պնդել է, որ նեղուցը պատերազմում Իրանի «հաջողության» հիմնական ցուցիչն է, և որ դրա դեմ ձեռնարկված միջոցառումները երկարաժամկետ ազդեցություն կունենան երկրի անվտանգության վրա։ «Եթե Հորմուզի նեղուցում իրավիճակը վերադառնա իր նախկին վիճակին, պատերազմում մեր հաջողությունը թերի կլինի», - պնդել է նա։ Հուլիսի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում մի քանի փուլ խորհրդակցություններից հետո հայտնել է Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Հանդիպումից հետո Օմանն Իրանին առաջարկել է ստեղծել Հորմուզի նեղուցի նկատմամբ կոլեկտիվ վերահսկողության տարածաշրջանային մեխանիզմ՝ կամավոր նվիրատվություններով։ Ղարիբաբադին հայտարարել է, որ Օմանը ցանկանում է «որևէ երկրի» ներգրավել նեղուցի հարավային մասի ականազերծման գործում, «բայց մենք դա թույլ չենք տվել»։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
