Apple-ը մեկնարկում է իր բոլոր սարքերի լիզինգի ծրագիրը
![]() Apple-ը պաշտոնապես մեկնարկել է Apple Upgrade լիզինգի ծրագիրը, հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը։ Լիզինգը երկարաժամկետ վարձակալության տեսակ է՝ ակտիվը գնելու հնարավորությամբ։ Վարձակալող ընկերությունը գնում է ցանկալի ապրանքը և որոշակի վճարի դիմաց այն հանձնում է հաճախորդին, իսկ վարձակալության ավարտին հաճախորդը կարող է այն հետ վերցնել։ Ծրագիրը գործում է Միացյալ Նահանգներում և փոխարինում է iPhone Upgrade-ին, որը վարձակալում էր միայն Apple սմարթֆոնները։ Մամուլի ծառայության տվյալներով՝ Apple Upgrade ծրագիրը առաջարկում է iPhone-ների և Apple Watch-երի երկարաժամկետ վարձակալություն՝ 12 կամ 24 ամիս։ Սակայն խանութներում ներկայում հասանելի են միայն երկամյա վարձակալության տարբերակներ։ iPhone 17 Pro մոդելի ամսական վճարը կազմում է 31.99 դոլար, իսկ iPhone Pro Max-ի համար՝ 34.99 դոլար։ Apple Watch շարքի վճարումներն սկսվում են 11.99 դոլարից (Series 11) և հասնում մինչև 47.03 դոլարի (Ultra 3 մոդելը՝ Hermès-ի հետ համագործակցությամբ)։ iPad պլանշետներն ու MacBook նոութբուքերը նույնպես հասանելի են վարձակալության համար։ Ներկայում դրանք կարող են վարձակալվել 36 ամսով, սակայն Apple-ը հայտնում է, որ ապագայում հասանելի կլինեն 24 ամսվա վարձակալություններ։ MacBook Air-ի ամսական վճարումները սկսվում են $24.99-ից, իսկ Pro մոդելի համար՝ $38.99-ից։ iPad-ի ամսական վճարումները սկսվում են $11.99-ից (Mini) և հասնում մինչև $24.99-ի (Pro)։ Mac սեղանադիր համակարգիչները և Mac Studio համակարգիչները նույնպես հասանելի կլինեն վարձակալության համար ապագայում։ |

«Կվադրոցիկլները վնասում են Արագածի էկոհամակարգը»․ Կարինե Բաղդասարյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
137Երեկ, 20:36
«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:18
«Թրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել (տեսանյութ)
187Երեկ, 18:36
COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
124Երեկ, 18:18
Ֆրանսիայում տեղի ունեցած բախումները հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս են հասցրել խանութներին
187Երեկ, 16:42
