«Զախարովայի հայտարարությունները իրականության խեղաթյուրում են»․ Հաջիզադե
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական հայտարարությունները հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Զախարովայի խոսքերը։ Հաջիզադեի մեկնաբանմամբ՝ Լեռնային Ղարաբաղը «միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։ «Այդ պատճառով Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը մշտապես օրակարգում պահելու փորձը, ինչպես նաև այն Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման կամ չճանաչման հետ կապելը, ոչ միայն հակասում է Ադրբեջանի՝ Ղարաբաղի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակապես անհիմն է»,- ասել է Հաջիզադեն։ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ «Ադրբեջանը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և այդպիսով նախկին հակամարտությունը կարգավորվել է»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
