Չինաստանի հյուսիսում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
863
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ., 10:52
![]() Չինաստանի հյուսիսում՝ Ցինհայ նահանգում, 5,8 և 5,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինին քաղաքից 242 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքում բնակվում է մոտ 1,6 միլիոն մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նույն քաղաքից 249 կմ հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 15 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
