ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու վեց երեխաներին, ապա ինքնասպան եղել
896
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ., 09:46
![]() ԱՄՆ Միչիգան նահանգում տղամարդը կրակել և սպանել է կնոջը, վեց երեխաներին, ապա ինքնասպան եղել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել դեռևս անցյալ շաբաթ. իշխանությունները հայտնել են, որ նահանգում այրված տանը գտել են երկու մեծահասակների և վեց երեխաների մարմիններ: Մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո քննիչները եկել են այն եզրակացության, որ տղամարդը սպանել է կնոջն ու վեց երեխաներին, որոնք 5-ից 15 տարեկան էին։ Նրանցից երկուսը եղել են որդեգրված։ Ոստիկանության ներկայացուցչը նշել է, որ տան մի քանի հատվածներում առաջացած հրդեհը դիտավորության արդյունք է եղել։ Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
