«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը»․ փաստաբանը դիմել է Ալիևին
![]() Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Լյուդվիգ Մկրտչյանն ավելի քան մեկ ամիս է՝ չի խոսել իր կնոջ հետ։ Հրանուշ Շահբազյանը վերջին անգամ ամուսնու ձայնը լսել է հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը նրան ասել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության… և դրանից հետո՝ ոչինչ։ Ո՛չ ախտորոշում, ո՛չ բացատրություն։ Եվ այդ օրվանից՝ լիակատար լռություն։ 56-ամյա տղամարդն արդեն գրեթե վեց տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Նրա բժշկական վերջին հետազոտությունների արդյունքները մտահոգիչ են․ լեյկոցիտների քանակը գրեթե կրկնակի բարձր է նորմայից, բորբոքում, սրտի ծանր ախտահարում: Նրա վիճակը վատթարանում է։ Ընտանիքը տեղեկություն չունի։ Եվ մինչ օրս՝ ոչ մի հեռախոսազանգ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
