Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2026 թ.

«Կամ նկուղներում հեղուկ գազ են արտադրում, կամ մեզ ավանակի տեղ են դրել»․ Կարեն Հեքիմյան

179
Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ., 16:48
«Կամ նկուղներում հեղուկ գազ են արտադրում, կամ մեզ ավանակի տեղ են դրել»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանյան նկուղներում հեղուկ գա՞զ են արտադրում:
Ուրեմն, ամիսներ շարունակ, ավտոմեքենաս հեղուկ գազով եմ լիցքավորում աշխարհագրորեն նույն տարածքում գտնվող, նույն գազալցակայաններից: Ավելին՝ ամիսներ շարունակ, ավտոմեքենաս սպասարկում են նույն մասնագետները: Սակայն, ամիսներ շարունակ, նույն ավտոմեքենայով, նույն քանակի հեղուկ գազով յուրաքանչյուր լիցքավորումից հետո ավելի փոքր ճանապարհահատված եմ երթևեկում:
Սա նշանակում է, որ կամ հեղուկ գազը (ենթադրաբար՝ պրոպանը) արտադրվում է հայաստանյան նկուղներում, կամ՝ Ռուսաստանը, Իրանն ու, ենթադրաբար՝ Ադրբեջանը մեզ ավանակի տեղ են դրել:
Անկեղծ՝ նախանձում եմ ռուսաստանցիներին, քանզի նրանք գոնե «Роспотребнадзор» և «Россельхознадзор» ունեն:
ՀԳ. Зато Հայաստանը «նախկիններ» չունի»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան