«Թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել, թե երբ պետք է պատերազմ լինի, երբ՝ խաղաղություն»․ Բաղայի
![]() Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանը նավթի «ծառան» չէ՝ պատասխանելով Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթային ոլորտում առաջացած ճգնաժամի վերաբերյալ հարցին։ «Մեզ համար գլխավորը ազգային շահն ու նպատակահարմարությունն է։ Այդ հարցի վերաբերյալ որոշումները կայացվում են բացարձակ թափանցիկ և հստակ գործընթացով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում որոշումներ ընդունող բոլոր մարմինների մասնակցությամբ, և ԱԳ նախարարությունը դրանցից մեկն է։ Անկասկած, մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել, թե երբ պետք է պատերազմ լինի, իսկ երբ՝ խաղաղություն։ Մենք կպաշտպանվենք այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում են մեր շահերը, և ամեն անգամ, երբ զգանք, որ ազգային շահերը պաշտպանելու համար կարող ենք օգտագործել դիվանագիտության գործիքը, անպայման կօգտագործենք այն որպես գործիք»,- հայտարարել է Բաղային։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
