Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով
![]() Կալինինգրադի մարզի անվտանգությունն սպառնալիքի դեպքում կապահովվի ռուսական բոլոր հասանելի հնարավորություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նավատորմի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։ «Ցանկացած սպառնալիքի դեպքում Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի ռուսական բոլոր հասանելի հնարավորություններով։ Սակայն Բալթյան նավատորմը պետք է լինի առաջնագծում», - ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ նավատորմին տրվել են համապատասխան առաջադրանքներ և հույս է հայտնել, որ դրանք պատշաճ կերպով կատարվում են։ Մայիսին Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ունի միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում «քանդելու ռուսական ՀՕՊ բազաները և հրթիռային համակարգերը» տարածաշրջանում։ Պուտինը պատասխանել է՝ ասելով, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները՝ «գետնին հավասարեցնելու նրանց, ովքեր դա կփորձեն»։ Դեկտեմբերին Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզը շրջափակելու փորձերը «կհանգեցնեն հակամարտության աննախադեպ սրացման» և այն կբարձրացնեն բոլորովին այլ մակարդակի, հնարավոր է՝ հանգեցնելով լիարժեք զինված հակամարտության։ Նրա խոսքով՝ Մոսկվան «կոչնչացնի» նման սպառնալիքները։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
