Բոսնիա և Հերցեգովինայից ժամանած խումբն Էլբրուսում ձնաբքի մեջ է հայտնվել. կան զոհեր
![]() Բոսնիա և Հերցեգովինայի 5 քաղաքացի մահացել է Էլբրուս բարձրանալիս։ Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը՝ մոտավորապես 5100 մետր բարձրության վրա եղանակային պայմանների կտրուկ վատթարացումից հետո։ Խմբի 7 անդամներից 2-ը ողջ են մնացել։ Աղբյուրներից աղետի մասին ահազանգը արտակարգ ծառայություններին է ստացվել հուլիսի 25-ի երեկոյան։ Ալպինիստները հայտնել են, որ Էլբրուսի թամբի մոտ են մնացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել լեռը վատ եղանակի պատճառով։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձր լեռնային որոնողական-փրկարարական խմբի 8 փրկարար է ուղարկվել լեռնագնացներին օգնելու համար։ Ողջ մնացածներից մեկը ինքնուրույն իջել է Էլբրուսից և օգնություն է խնդրել։ Մյուսը հայտնաբերվել է փրկարարների կողմից որոնողական աշխատանքների ժամանակ։ Մահացածների մարմինների տարհանումը ներկայում բարդանում է եղանակային պայմանների պատճառով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու լեռնագնացների մարմինները գտնվում են թամբի մոտ՝ մոտավորապես 5350 մետր բարձրության վրա։ Փրկարարները կկարողանան շարունակել իրենց աշխատանքը, երբ եղանակը բարելավվի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ խմբի բոլոր յոթ անդամները Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիներ էին։ Լեռնագնացները երթուղով մեկնել են հուլիսի 25-ին՝ առանց ուղեկցորդի։ Տեղացի հրահանգիչների խոսքով՝ խումբը պրոֆեսիոնալ լեռնագնաց չէր և, հավանաբար, չուներ նման վերելքների զգալի փորձ։ |

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
20225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
44025.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
34825.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
45825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
27525.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
19125.09.2026, 10:24
