«Մարթա Կոսը կզարմացնի ոչ միայն ծիրանի ջեմ, այլ ծիրանով սենդվիչ պատրաստելու կարողությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամտի 80 տոկոսը՝ ավելի քան 13 միլիոն դոլար, եթե սահմանափակվի արտահանումը դեպի Ռուսաստան։ Դե ինչ, այդ դեպքում Հայաստանը պանիր կարտահանի Շվեյցարիա, օրինակ։ Շվեյցարացիները պարզապես ամոթից գետինը կմտնեն, եթե ճաշակեն հայկական պանրի համն ու համեմատեն իրենց գովական պանրի հետ։ Առավել եւս, որ կարծես թե գետինը մտնելու շատ տեղեր ունեն՝ ասում են Շվեյցարիայում ազգ–բանակ մոդելի շրջանակում կան համատարած բունկերներ։ Ամոթից բունկերը կմտնեն, իսկ դա կլինի հայկական պանրի արտահանման նոր ուղղություն՝ արտահանում շվեյցարական բունկերներ։ Կամ, հայկական պանիրը կարտահանվի Նիդերլանդներ, որտեղ կհասկանան, որ իսկական հոլանդական պանիրը արտադրվում է Հայաստանում, ոչ թե իրենց երկրում։ Ավելին, ինչպես ասում է Հայաստանի «արեւմտամետության» ռահվիրաներից մեկը՝ Նիդերլանդները պատրաստ է գազ մատակարարել Հայաստան։ Կարող ենք սկսել փոխանակում՝ մենք Նիդերլանդներ կմատակարարենք հոլանդական պանիր, իսկ իրենք մեզ կմատակարարեն ռուսական գազ, դե որովհետեւ Նիդերլանդներն ինքը որոշ քանակի գազ է գնում Ռուսաստանից՝ սեղմած գազ։ Միով բանիվ, ռուսական շուկան կորցնելը հայկական պանրի արտահանման համար կլինի ոչ թե խնդիր, այլ եվրոպական շուկան նվաճելու խթան։ Էլ չասած այն մասին, որ եվրոհանձնակատար Մարթա Կոսն իր խոհարարական հմտության շրջանակում կզարմացնի ոչ միայն ծիրանի ջեմ, այլ ծիրանով սենդվիչ պատրաստելու կարողությամբ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
