«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
![]() «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակումներ կսահմանի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա, ասվում է գերատեսչության կայքում տեղադրված նյութերում։ «Պարտավորեցնում եմ ապահովել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծումը թույլ չտալու վերահսկողությունը 27.07.2026-ից»,- ասվում է հրապարակված փաստաթղթում, որը ստորագրվել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովի կողմից։ Այն ուղարկվել է գերատեսչության տարածքային վարչությունների ղեկավարներին։ Նույն փաստաթղթում նշվում է, որ Մաքսային միության ռեեստրում «Սպայկա» ՍՊԸ-ի, «Գրին Պրոդ» ՍՊԸ-ի, «Արաքս 2» ԱԿ-ի և «Ալաշկերտ գրուպ» ՍՊԸ-ի հայկական ձեռնարկությունների կարգավիճակը հուլիսի 27-ից կփոխվի «ժամանակավորապես սահմանափակված»-ի։ Գերատեսչությունը հայտնել է, որ հուլիսի 14-ից 21-ը մասնագետները ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններում, որոնք իրենց արտադրանքը մատակարարում էին Ռուսաստան։ Նշվում է, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ։ «Հայտնաբերված խախտումները հաշվի առնելով՝ Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Ռուսաստան առանձնապես վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
