Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին
![]() Գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում, Ղրիմում, պայթյուններ են լսվել։ Հրդեհներ են բռնկվել Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներում, հայտնում է УНИАН-ը։ Տեղեկություններ էին տարածվել, որ հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում գտնվող Wildberries-ի պահեստում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ները հարվածել են մեկ այլ պահեստի՝ Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Շուշարիում։ Wildberries ընկերությունն արդեն հաստատել է երկու պահեստներին հարվածելու լուրը։ «Wildberries-ի Շուշարի և Ուտկինա Զավոդ բնակավայրերի լոգիստիկ համալիրների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Wildberries-ի պահեստը Սիմֆերոպոլում։ Ավելի ուշ ընկերությունը հաստատել է հարձակման փաստը՝ տեղեկացնելով աշխատակիցների տարհանման մասին։ |

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
