ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
![]() ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել H.R. 9087 օրինագծում փոփոխությանը, որով կոչ է արվում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ ANCA-ի աջակցությունը ստացած փոփոխությունը ներկայացրել էր Քոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, քոնգրեսական Բրեդ Շերմանը, որին աջակցել էր Հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթը։ «Ես կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական և անարդարացիորեն պահվող, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար»,- ANCA-ին ասել է Շերմանը։ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախի փախստականների անվտանգ վերադարձը և ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը Հայաստանի տարածքից խաղաղության նախապայմաններ են՝ ցանկացած տևական կարգավորման անբաժանելի և չբանակցվող պահանջներ, այլ ոչ թե Բաքվի համար բանակցային խաղաքարտեր՝ Հայաստանին նոր միակողմանի զիջումներ պարտադրելու նպատակով», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
