«ՔՊ-ի նեոբոլշևիզմը Հայաստանի տնտեսությանն աղետի է մատնելու»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլշևիկները իրականացնում էին «Ունեզրկենք ունեզրկողներին» կարգախոսը, պետականացնում էին գործարանները, հիմնարկությունները։ Հին աշխարհը վերափոխելու բոլշևիկյան մեծ փորձը տասնյակ միլիոնավոր զոհեր խլեց, սակայն 74 տարի հետո ավարտվեց աղետով՝ ԽՍՀՄ-ի կործանմամբ։ Խոսքերով դեպի Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյանի թիմը Սամվել Կարապետյանից ՀԷՑ է խլել, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն է խլում, որովհետև նրանք, որպես ընդդիմադիր, մասնակցել են ԱԺ ընտրություններին, հայտարարել Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա հայտնել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։ Սեփականատիրոջից, գործարարներից իրենց սեփականությունը, բիզնեսները խլելը սպանում է Հայաստանում ներդրումային միջավայրը։ Ո՞վ Հայաստանում մեծ ներդրում կանի, երբ վտանգ կա, որ վաղը կխլեն իր բիզնեսը, Հայաստանում անկախ դատական համակարգ չկա, որ օրենքով պաշտպանի սեփականության իրավունքը։ Պետությունը վատ սեփականատեր է, ոչ արդյունավետ կառավարիչ, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ, 7 տարի առաջին դասարանում մնացածները։ ՔՊ-ի նեոբոլշևիզմը Հայաստանի տնտեսությանը աղետի է մատնելու, և դրա հետևանքները մեծապես զգալու է իշխանությունը։ Բոլոր հեղափոխությունները, բունտերը տնտեսական աղետից են սկսվում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը»․ Հրայր Կամենդատյան
13401:06
«Wildberries պահեստի ապահովագրությունը չի ծածկում անօդաչու թռչող սարքերի հարձակումների ռիսկերը». Տատյանա Կիմ
234Երեկ, 22:35
Maersk-ը լքում է ուկրաինական նավահանգիստը
539Երեկ, 20:34
«Ընտրել են Փաշինյանին ու բերքը թափել»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
298Երեկ, 17:18
«ՀԲ-ի՝ ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույցն ահազանգում է վտանգավոր միտումների մասին»․ Դավիթ Անանյան
123Երեկ, 14:18
«Հայաստանում ծաղկում է շինարարական մաֆիան»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 14:00
