«Ընտրել են Փաշինյանին ու բերքը թափել»․ Սևակ Հակոբյան
![]() «Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն այսպես է վերնագրել «Կարճ ասած»-ի հերթական հաղորդումը։ «Ոսկետափի բնակիչները փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը և բողոքում էին լոլիկի չմթերումից։ Անելանելի վիճակում են։ Մի թիվ հիշեցնեմ հունիսի 7-ի ընտրություններից։ Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, դա չենք քննարկում․ բայց այդ համայնքում պաշտոնական արդյունքը հետևյալն է․ «Ուժեղ Հայաստան»՝ 344 քվե, »Հայաստան» դաշինք՝ 165 քվե, ՔՊ՝ 1220 քվե։ Չեմ հավատում, թե այդքան մարդ ձայն է տվել Նիկոլին, այլապես ստացվում է՝ պոմիդորը տնկել են, իմացել են, որ եթե Նիկոլն ընտրվի, իրենց բերքը թափելու են, և այդքան ձա՞յն է տվել։ Ի՞նչ տրամաբանությամբ։ Ու հիմա ի՞նչ են պահանջում, ումի՞ց։ Ընդ որում, փակել են էն ճանապարհը, որը վաղը նույն Նիկոլը երևի հանձնի Ադրբեջանին՝ որպես անկլավ»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
